×
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ «ՄԱՆԱՆԱ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն

Ստանձնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն՝ «Մանանա»  ուսումնական կենտրոնը հատուկ արտոնյալ պայմաններ է սահմանում ազատամարտիկների ընտանիքների անդամների, բազմազավակ եւ միայնակ մայրերի, երկկողմանի ծնողազուրկ երեխաների  և այլ հատուկ կարիքավոր խմբերի համար: Մեր կենտրոնը հագեցված է համապատասխան պայմաններով՝ ներառական դասընթացներ կազմակերպելու համար:


Մեր անձնակազմը միջազգային եւ տեղական հասարակական բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցելու երկար տարիների փորձ ունի, եւ  մենք միշտ բաց ենք նոր ծրագրերի կյանքի կոչման համար:

 

Մեր հաջողված գործընկերային ծրագրերն են.
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, 2015 թ.

«Տաթև գիտակրթական համալիրի» «Մանանա» ուսումնական կենտրոնը և «Առաքելություն Հայաստան» բարեգործական-հասարակական կազմակերպությունը հաջողությամբ իրականացրեցին Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» եռամսյա ծրագիրը: Նախաձեռնության շրջանակներում անցկացվել էին արհեստավարժ ուսուցման դասընթացներ` հետևյալ մասնագիտություններով` վարսահարդարում, սեղանի ձևավորում, համակարգչային գրագիտություն, դիմահարդարում, խոհարարություն, հրուշակագործություն (խմորեղենի պատրաստում) և մերսում։


Ծրագիրը միտված էր Հայաստանի աղքատ և խոցելի խմբերի՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց, կենսական պահանջների բավարարմանը և նրանց զբաղվածության հիմնախնդրի լուծմանը:


Համատեղ գործունեության արդյունքները բարձր գնահատականի են արժանի. ծրագրին մասնակցել են ավելի քան 128 ուսուցանվողներ, որոնք համապատասխան կուրսերն ավարտելիս ստացան դասընթացներին իրենց մասնակցությունը հաստատող վկայագրեր ու հավաստագրեր:

 

Վորլդ Վիժն Հայաստան / World Vision Armenia

 

Հայ օգնության ֆոնդ / Fund for Armenian Relief

ՍՕՍ մանկական գյուղեր / SOS Children’s Villages Armenia

ՀՕՄ Հայ օգնության միություն / Armenian Relief Society

Դիակոնիա

Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ /
French Armenian Development Foundation

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալություն