Ավարտական վկայական և հավաստագիր
- Կենտրոնի տրամադրած ավարտական վկայականը եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) փաստաթուղթ է, որը տրվում է միայն այն ուսումնառողներին, ովքեր ավարտել են տվյալ դասընթացի ամբողջական կուրսը։
- Հավաստագիրը կարող է տրվել մեկ կամ երկու լեզվով ըստ ուսումնառողի ցանկության՝ լեզուների ընտրության հնարավորությամբ։
- Հավաստագիրը տրվում է նաև այն դեպքում, եթե ուսումնառողն ի սկզբանե գրանցվել է տվյալ դասընթացի ընդամենը մեկ կամ մի քանի թեմաների։ Ըստ այդմ հավաստագրում նշվում է այն ժամանակահատվածը, ժամաքանակը և թեմաները, որոնք նա ընտրովի է անցել։
- Ավարտական վկայականի և հավաստագրի տրման համար ուսումնառողը վճարում է սահմանված կարգով։ Ըստ այդմ հավաստագրի արժեքը սահմանված է 4000 ՀՀ դրամ: