×
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ «ՄԱՆԱՆԱ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Մեր մասին

«Մանանա» ուսումնական կենտրոնը ոչ ֆորմալ կրթության և շարունակական ուսումնառության տարածաշրջանային կենտրոն է, որը հիմնադրվել է 2002 թ.-ին Երևանում:  Այն ՀՀ-ում թերևս միակն է իր տեսակի մեջ, գործում է կիրառական մասնագիտացման ոլորտում:

 

Այս տարիների ընթացքում կենտրոնում սովորել և հմտացել են ուսանողներ գրեթե բոլոր մայրցամաքներից. (ԱՄՆ, եվրոպական, ասիական, լատինաամերիկյան, աֆրիկյան երկրներ, ՌԴ, ԱՊՀ և տարածաշրջանային երկրներ): Մեր ուսումնական կենտրոնն առաջարկում է նաև՝

 

  1. Մեկօրյա վարպետության դասեր զբոսաշրջիկների համար
  2. Կարճաժամկետ՝ մեկշաբաթյա և երկշաբաթյա, ուսումնական վերապատրաստման ծրագրեր
  3. Ամառային ու ձմեռային դպրոցներ՝ vocational tourism զբոսաշրջային ու մասնագիտական որակավորման  բաղադրիչներով:


Ի սկզբանե ստեղծվելով որպես «Տաթև գիտակրթական համալիր» ՍՊԸ-ի առանձնացված ստորաբաժանում՝ կենտրոնը հետագայում դարձավ նույն համալիրի ինքնուրույն կառուցվածքային միավորը, որն այս տարիների ընթացքում  գործընկերային կապեր է հաստատել հայաստանյան և աշխարհի տարբեր երկրների ուսումնական կենտրոնների, պետական ու ոչ պետական կառույցների, անհատ մասնագետների և գործատուների հետ, որոնց միջոցով

 

 

  1. Կենտրոնը աջակցում է իր լավագույն կադրերին միջազգային մրցույթներում, վարպետության դասերին և վերապատրաստումներին մասնակցության հարցում
  2. Շրջանավարտների կարիերայի կենտրոնը զբաղվում է կադրերի զբաղվածության հարցերով՝ համագործակցելով բազմաթիվ գործատուների հետ և կազմակերպելով հմտությունների կատարելագործման սեմինար-քննարկումներ
  3. Կենտրոնն ուսանողներին անվճար և վճարովի պրակտիկայի հնարավորություն է ընձեռում նաև հիմնական կուրսն ավարտելուց հետո, ըստ անհրաժեշտության տրամադրում մասնագիտական խորհրդատվություն և երաշխավորություն:
  4. Կենտրոնը զեղչային առավելություններ է տալիս խոցելի կարիքավոր խմբերին, համագործակցում ՀՀ տարբեր ՀԿ-ների և կառույցների հետ


Այստեղ չկան տարիքային, գենդերային, ազգային ու կրոնական, անգամ ֆիզիկական ու մտավոր սահմանափակումներ, մեր սկզբունքը մեկն է՝ որակյալ պրոֆեսիոնալ ուսուցանում  և  անհատական մոտեցում յուրաքանչյուրին՝ համապատասխան իր կարիքների և հնարավորությունների:

 

Կենտրոնն ունի՝

 

 

Մեզ մոտ դասընթացները վարում են արտերկրում և ՀՀ-ում լավագույն ուսումնական հաստատություններում վերապատրաստված լիցենզավորված բարձրակարգ մասնագետներ, ովքեր շարունակաբար վերապատրաստվում են՝ տարիների փորձին գումարելով արդի տենդենցները:
Ինչպես նաև հաճախ ենք կազմակերպում պրոֆեսիոնալ վարպետության դասեր՝ արտերկրից հրավիրելով աշխարհահռչակ հմուտ մասնագետների ու միջազգային թրեյներների:

 

Կենտրոնը մշտապես մշակում և զարգացնում է ամենաարդիական թեմաներով արհեստների ու արվեստների նորարարական ծրագրեր, որոնք ոչ ֆորմալ կրթության և ցկեանս ուսումնառության բնագավառում դառնում են լավագույն հեռանկարային օրինակներ ոչ միայն Հայաստանի, այլև դրա սահմաններից դուրս:


Կենտրոնը ներկայանում է հիմնական 4 ուղղությամբ՝

 

Մանանա գուրմե

 

  1. Խոհարարություն
  2. Քեյթրինգ, քարվինգ, սեղանի ձևավորում և ֆուրշեթ
  3. Հրուշակագործություն
  4. Տորթերի պատրաստում և գեղարվեստական ձևավորում

 

Մանանա բուոտե

 

  1. Էսթետ-կոսմետոլոգիա
  2. Վարսահարդարում և ոճաբանություն
  3. Դեկորատիվ դիմահարդարում
  4. Հիմնական դիմահարդարում և տատուաժ
  5. Մատնահարդարում
  6. Մազահեռացում
  7. Թարթիչների սերտաճեցում

 

Մանանա վելնես

 

  1. Դասական և բուժական մերսում
  2. Հակացելյուլիտային, սպա մերսում և արոմաթերապիա
  3. Բուժական գործ
  4. Երեխաների և տարեցների խնամքի հմտություններ

 

Մանանա քրաֆթս

 

  1. Ոսկերչություն և արծաթագործություն
  2. Հագուստի մոդելավորում և կարուձև
  3. Տնային տեքստիլ պարագաների մոդելավորում և կարուձև
  4. Ֆլորիստիկա և դիզայն
     

Մասնագիտությունների ցանկը շարունակելի է՝ արդի նորամուծություններին համապատասխան:
Յուրաքանչյուր կուրսի մանրամասներին, տևողությանը և վճարմանը կարող եք ծանոթանալ կապ հաստատելով կենտրոնի հետ ստորև նշված կոնտակտային տվյալներով:
 

ԿԵՆՏՐՈՆԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կենտրոնն ունի աշխատանքի գրագետ կազմակերպման, կրթության որակի բարելավման և մարդկային արժեքների պահպանման հստակ սահմանված սկզբունքներ, որոնք էլ բարձր են պահել մեր կենտրոնի հեղինակությունն ու համբավը տարիների ընթացքում:

 

«Մանանա» ուսումնական կենտրոնում  յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր առանձին աշխատասենյակը՝  հագեցած ուսման համար անհրաժեշտ սարքավորումներով, պրոֆեսիոնալ պարագաներով ու նյութերով:


Դասընթացները ներառում են համակցված տեսական ու գործնական դասաժամեր, որոնց արդյունքում ուսանողները ձեռք են բերում առավել խորքային գիտելիքներ ու հմտություններ:


Դասընթացները բարեհաջող ավարտած ուսանողներին շնորհվում է եռալեզու վկայական և միջազգային նմուշի հավաստագիր: