Կենտրոնում սովորելու նպատակով կարող են դիմել բոլորը՝ առանց տարիքային, գենդերային, ֆիզիկական և մտավոր սահմանափակման, էթնիկ, ազգային, ռասայական և կրոնական խտրականության:
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներն ընդունվելիս ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
Կողմերի միջև տեղում կնքվում է պայմանագիր։
Զեղչերով և հատուկ արտոնյալ պայմաններով գրանցվող անձինք պետք է ներկայացնեն կարգավիճակի վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր ըստ պահանջի:
Ընդունվող ուսումնառողների անձնագրի վավերականության ժամկետը պետք է ուժի մեջ լինի առնվազն մինչև Կենտրոնում տվյալ դասընթացն ավարտելու ժամանակահատվածը: Այլապես, եթե այն ենթակա է փոփոխման այն ընթացքում, երբ ուսումնառողը դեռ սովորում է Կենտրոնում, անհրաժեշտ է նոր անձնագիրն ստանալուն պես կցել այն ուսումնառողի՝ արդեն իսկ կազմված գործերին: Եթե անձնական տվյալների փոփոխություն կա հին և նոր անձնագրերում, ապա անհրաժեշտ է նոտարական վավերացում այն մասին, որ հին և նոր անձնագրերը պատկանում են տվյալ քաղաքացուն: